вторник, 14 ноября 2017 г.

Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար

Լարման և հոսանքի ուժի U/I հարաբերությունը կախված չէ ոչ լարումից և ոչ էլ հոսանքի ուժից: Սակայն տարբեր հաղորդիչների համար այդ հարաբերությունը տարբեր է: Նշանակում է ՝ հաղորդչում լարման և հոսանքի ուժի հարաբերությունը որոշվում է միայն հաղորդչի հատկություններով: Այդ հարաբերությունը կարող է ծառայել որպես հաղորդչի բնութագիր, որն անվանում են էլեկտրական դիմադրություն, որը սովորաբար նշանակում է R տառով:
dimadrutyun
Դիմադրությունն արտահայտվում է օհմով: Մեկ օհմն այն հաղորդչի դիմադչությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նրա ծայրերին կիրատված է մեկ վոլտ լարում:
Միևնույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքները հակադարձ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրութուններին:
Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:
I.PNG
Այս պնդումն անվանում են Օհմի օրենք՝ ի պատիվ գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմի, որը 1826թ. Փորձնականորեն հայտնագործել է այդ օրենքը:

Комментариев нет:

Отправить комментарий