среда, 17 января 2018 г.

Աշխարհագրություն

ՀՀ լանդշաֆտներ

Անապատակիսանապատային
Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմեռը ցուրտ է,իսկ մառաը տևային, շոգ և չորային: Հաճախակի հանդիպող  բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից ամենատարծվածը աղածաղիկն է:Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերնու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այժը, մուֆլունը և  ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:
Կիսանապատային
Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:
Չոր լեռնատափաստանային
Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:
Սևահողային
Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով:  Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:
Լեռնանտառային
Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:
Մերձալպյան և ալպյան
Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:
Ջյունամերձ
Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր:


Հայաստանի ջրային ցանց
գետեր
1-Ախուրյան
Ախուրյանը սկիզբ է առնում Արփի լճից: Ախուրյանը ջրառատությամբ հանրապետության երրորդ գետն է: Ախուրյաանը թափվում է Արաքս գետի մեջ: Ախուրյանի երկարությունը 186 կիլոմետր:
2-Դեբեդ
Դեբեդը կազմվում է երկու գետակներից Փամբակից և Ձորագետից: Դեբեդը թափվում է Խրամի մեջ և ունի 152 կմ: Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է:
3-Աղստև
Աղստևը սկիզմբ  է առնում Փամբակի լեռներից: Գետի երկարությունը 133կմ է: Թափվում է Կուր գետ:
4-Քասախ
Քասախի երկարությունը 89կմ է: Նա կազմված է Արագածից և Փամբակի լեռնալանջերից սկիզբ առնող երկու գետակներից: Քասախը թափվում է Սևջուր:
5-Հրազդան
Հրազդանը ունի 141կմ երկարություն: Սկիզմբ է առնում Սևանա լճից: Թափվում է Արաքս գետը:
6-Արփա
Արփան սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Երկարությունը 126կմ է: Թափվում է Արաքսի մեջ:
7-Որոտան
Որոտանը սկիզբ է առնում Խալխա լճակից: Երկարությունը 178կմ է: Թափվում է Արաքս:

Комментариев нет:

Отправить комментарий