среда, 17 января 2018 г.

Պատմություն


Հայաստանի անկախության հռչակագիր

Հայաստանի անկախության հռչակագաիրը ընդունվել է 1990թ. Օգոստոսի 23-ին: Հռչակագրի հատուկ հոդվածով ասվում է, որ եթե ԽՍՀՄ-ի տվյալ օրենքը հավանություն չի ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից ապա չի կարող գործել հանրապետությունում: Պետական զինանշանը և դրոշը: Դրոշը հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապուտ, ծիրանագույն, իսկ զինանշան: Որոնք Առաջին հանրապետության դրոշն էին և զինանշանը: Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի հողը,նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ: Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկեցվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին:  Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր, իբրև ծրագրային փաստաթուղթ:


Ալեքսանդր Թամանյան


Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Գործունեությունը

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է։
Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը։
Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։
  • Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում
  • Շչերբատովի տունը Մոսկվայում
  • Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը
  • Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի, Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։
Երևանում նրա նախագծով կառուցվել են՝
  • աստղադիտարանը
  • անատոմիկումը
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը
  • հանրային գրադարանը
  • Կառավարության տունը
  • Օպերայի և բալետի թատրոնը
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։ Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործաբար օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։ Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։ Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։ Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։ Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով, շինարարական տեխնիկումը, Հայաստանի ճարտարապետների միության տունը , թանգարան-ինստիտուտը, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ 2001 թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։ Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա


Հայաստանի գիտությունների ակադեմիան  հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի  հիման վրա: Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներիցմեկն է Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝  Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:
Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:


Քաղաքական բռնություն


Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ՝ հարկադրանքի մեջ: Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ:1920թ. Վերջին և 1921թ. Սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ: 1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան: Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Միայն 1930թ. Առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել է և արտաքսման էին ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ: Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցին: Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ: 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»: Պատժիչ մարմինների, մատնիչներ աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողներ, ուսանողներ: Միայն 1937թ. Հայաստանում ձեռբակալվել է 5000 մարդ: Նրանց տոկոսի 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց: Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո:


Սևրի պայմանագիրը


Սևրի պայմանագիրը կնքվել է Փարիզի Սևր կոչվող արվարձանում 1920թ. Օգոստոսի 10-ին: Սևրի պայմանագիրը հաշտության պայմանագիր էր,որը կնքվել է Անտատի երկրների և սուլթանական Թուրքիայի միջև: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը: Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Ըստ Սևրի պայմանագրի 88-93 հոդվածների՝ Օսմանյան Թուքրիանն պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էր անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ 90 հազար քառ. Կմ, ելքով դեպի Սև ծով: Այդպիսով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. Կմ: Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա:
Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև այդ ժամանկ Թուրքիայում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում, որ գլխավորում էր թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Մյուս կողմից՝ Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան,Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայեից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

Մոսկվայի և Կարսի պայմանգրերը


1921թ. Փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելու, բայց նա ցանկանում էր վերադարձնել Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը ու Սուրմալոււի գավառը:
Պայմանագրի համաձայն՝
  • Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում:
  • Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը:
  • Նախիջևանը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդը պետության:
Պարզ է, որ այդ պայմանները ուղղված էին Հայաստանի դեմ: Մոսկվայի պայմանագիրը բացասական ազդեց մեր վրա, որովհետև Հայաստանին մնում էր ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր: Եվ դա  այն դեպքում, երբ մինչև 1920թ. Թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա:
Կարսի պայմանագիրը կայացավ Կարսում 1921թ. Սեպտեմբերի 26-ից մինչև  հոկտեմբերի 13-ը: Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը. Իրեն տրամադել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը:
Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները, բնականաբար, չէին կարող քննարկվել: Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածների պահպանումը:
Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և, ըստ էության, վերջինի շարունակությունն էր:

Բաթումի պայմանագիրը



Բաթումի պայմանագիրը կնքվեց Հունիսի 4-ին 1918 թվականին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև:
Պայմանագրի համաձայն՝
  • Հայաստանը ունենալու է սահմանափակ թվով զորք:
  • Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի նա կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան:
  • Հայաստանը պարտավորվում է կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն:
  • Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ հինգ գավառ:
Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՝չ Հայաստանի և ո՝չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. Նոյեմբերը:
Իմ կարծիքով Բաթումի պայմանագիրը այնքան էլ հաջող չէր, որովհետև ըստ այդ պայմանագրի Թուրքիան Հայաստանից խլում էր 28 հազ. Քառ. Կմ տարածք, թողնելով նրան միայն 12 հազ. Քառ. Կմ տարածք: Բայց մյուս կողմից էլ Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Նորահռչակ Հայաստան Հանրապետությունը հարկադրված է կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:

Комментариев нет:

Отправить комментарий